թարգմանություններ

Թարգմանություն

 

Նա չգիտես ինչու, չէր կարողանում քնել և միայնակ էր մութ ննջասենյակում: Նա կամաց, ոտքերի ծայրերի վրա, դուրս եկավ այգի և հանկարծ տեսավ, որ Գիշերը փաթաթված է իր լավագույն մուգ մանուշակագույն թավշյա փայլերով: Նախկինում երբեք նա չէր տեսել Գիշերը այդքան նրբագեղ:

— Գիշեր, ձեզ մոտ տո՞ն է, — հարցրեց աղջիկը, հիանալով չտեսնված գեղեցկությամբ, մուգ շղարշով, որը սփռված էր նրա գլխավերևում:

-Ես դուրս եմ եկել դիմավորելու Սուրբ Ծննդյան Աստղին, նա այսօր անցնելու է իմ տերության տարածքով: ԵՎ ես հրամայել եմ իմ փոքրիկ աստղիկներին, այդ առիթով հագնել իրենց լավագույն հանդերձանքը, — պատասխանեց Գիշերը:

Աղջիկը մի հայացք գցեց իր հագուստին և տխրեց, որովհետև նրա հագին գիշերազգեստ էր: 

 

— Ինչու՞ ես դու հեռանում, Աղջի՝կ, — հացրեց մտահոգված Գիշերը:

— Բանն այն է …  որ ես գիշերազգեստով եմ…

— Բայց չէ որ հենց այդպիսի հագուստով եմ ես քեզ  գտնում այն րոպեներին, երբ դու տեսնում ես քո ամենաերջանիկ երազները: Միթե՞ լինում է աշխարհում դրանից ավելի լավ հանդերձանք:

Աղջիկը ձեռքով շոյեց իր գիշերային զգեստը, վարդագույն նապաստակներով բարձրացրեց աչքերը և ժպտաց:

Այստեղ — մի կարճ ակընթարթ — մեղմ լույսը լուսավորեց երկնակամարը, որը արարում էր աստղ հույրերի հայտնվելը և իսկույն ևեթ անսահաման տոնական լույսի հեղեղը լցվեց շուրջ բոլորը և աղջկան տարավ նուրբ մարգարտե լուսավորություն:

— Օ, ես քիչ մնաց մոռանայի, որ կարող էի ցանկություն պահել, — հիշեց Աղջիկը. — Բայց ես այնքան շատ բան եմ ուզում: Ինչպե՞ս ընտրեմ կարևորը:

Ես պետք է խնդրեմ առողջություն հայրիկիս և մայրիկիս համար, սիրելի գործեր նրանց համար, ովքեր տխրում են երբ չեն կարողանում այն գտնել, ազատություն յուրաքանչյուրին, ով զգում է, որ շղթայված է, հույս նրանց համար, ովքեր ստիպված են հողը չափել բոբիկ ոտքերով… ԵՎ էլի — հավատը կորցրածների, նուրբ երաժշտությունը և թրչունների ծլվծոցը — լռության գերիների համար, ուղիղ ճանապարհ, ճամփից շեղվածների համար, ստվերային ծառի պսակը, որը փնտրում է թաքստոց հով տեղում, խխունջի իմաստություն, որն իր ուսերին տանում է իր ծանրը բեռը, չբարձրացվող, ժպիտ -նորածնին, ողորմածություն — տուժվածին:

Գիշերը կամաց խոնարհվեց դեպի Աղջիկը և շշնջաց նրա ականջին.

— Խնդրիր երջանկություն քեզ համար, փոքրիկս, շտապիր…

— Հենց այդ էլ ես արեցի, — պատասխանեց Աղջիկը, — Չե որ դու գիտես. այդ բոլորը իմ երազանքներն են, իմ երազանքները խորհրդանշական են և եթե նրանցից գոնե մեկը կատարվի, ես երջանիկ կլինեմ:

 

 

Գրականություն

Պաուլո Կոելյո․ Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին 

 

Դուրս գրիր այն հատվածները, որոնք քո կարծիքով ամենակարևորն են: 

Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

Ո՞րն է հեքիաթի մեջ արտահայտված գլխավոր ասելիքը՝ գաղափարը

Իմ կարծիքով  այս պատմվածքի գլխավոր ասելիքը այն է, որ պետք է մարդ անհատականություն լինի, վստահ իր ուժերի վրա, ունենա իր անձնական կարծիքը:

,