պատմություն

Գիր և Արվեստ: Գիտություն

Փորձե՛ք հիմնավորել, որ գրի ստեղծումը անհրաժեշտություն էր մարդկության համար.

ԳԻՐ

Գիր սիրե՛, ղալամ սիրե՛, դավթար սիրե՛.
Սայաթ-Նովա
Կարդա՛, ա՜յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գըրի՛ր տարին-բոլոր.
Գիր կարդողի խելքն է կտրուկ,
Միտքը — պայծառ ու լուսավոր։Գիր կարդալով — դու գրքերում
Շա՜տ նորանոր բան կիմանաս.
Շա՜տ շատերից, շա՜տ բաներում
Մըտքով հեռո՜ւ կըսլանաս։

Գիր կարդալով — դու աշխարհիս
Կըճանաչես չարն ու բարին.
Ո՞վ է խնդում, ո՜վ է լալիս…
Ո՞վ է զրկում խեդճ թշվառին…

Գիր կարդալով — դու քո սրտում
Առատ, անբավ գանձ կըդիզես,
Այնպիսի՜ գանձ, որ աշխարհում
Ամեն հարուստ գլուխ կտա քեզ։

Իմ կարծիքով գրի ստեղծումը անհրաժեշտություն էր մարդկության համար, որովհետև եթե չլիներ գիրը ու կրթությունը մարդկությունը չէր զարգանա , կյանքը առաջ չէր գնա:

Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝

  1. հիերոգլիֆգաղափարագրական գրային համակարգի մեջ՝ պատկերային գրանշան, որ նշանակում էր՝ հասկացութուն, վանկ կամ հնչյուն:
  2. պապիրուս-Պապիրուս , գրելու համար նախատեսված թղթանման նյութ, որն արտադրվում էր նախկինումգետի ափերին աճող պապիրուս բույսի (Cyperus papyrus) միջուկից։

  3. գաղափարագիր-Պայմանական գրային նշան, որով նշանակվում է ամբողջական հասկացություն՝ միտք:

  4. սեպագիր-Սեպագիրն ամենահին հնչյունական գիրն է։ Սեպագիր է կոչվում, քանի որ գրվում է կավի սալիկի վրա սեպաձև նշաններ անելու միջոցով։

Նշե՛ք, ըստ ձեզ, Հին աշխարհի ամենակարևոր հայտնագործությունները, որոնք այսօր էլ ծառայում են մարդկանց:

Ամենակարևոր հայտնագործություններից են կրակը, աշխատանքային գործիքները, սեպագրերը ….

պատմություն

Հնդկաստան և Չինաստան

Քրիստոսից արաջ 3-րդ հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Չինաստանում առաջին պետությունը ստեղծվեր է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում:

Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում հնդկացիները ներխուժեցին և գրավեցին արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ գրավեցին, կոտորեցին ժողովրդին և ստեղծեցին իրենց իշխանությունը: Արիացիները քիչ էին, բայց մարտունակ ու կազմակերպգված էին: Նրանք առանձին-առանձին էին ապրում: Առաջ հնդկացիները կարծում էին, թե նրանք ստեղծվել էին Աստծու ստեղծած առաջին մարդու մարմնի որևե մասից: Օրինակ քրմերին Աստված ստեղծել է իր շրթունքներից, և քուրմը կարող է խոսել Աստծու անունից: Աստծու ձեռքերից էին ստեղծվել ռազմիկները, գլխավոր ռազմիկն արքան էր:  Երբ Ալեքսանդր Մակեդոնացին վերադարձավ Հնդկաստանից, հնդիկներն գրավեցին և ստեղծեցին շատ պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Քրիստոսից առաջ 3-րդ դարում Աշոկա արքայի օրոք այն դարձավ ամենա հզորը : Աշոկա թագավորը հայտնի է, որպես շինարար, նա կառուցում էր պարսպապատ քաղաքներ, աղքատների համար հիվանդանոցներ, և այլն:Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:

 

Չինաստան
 Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. III դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բաժանվեց մարզերի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:

 

պատմություն

Արվեստ, թատրոն, երաժշտություն

1.Թվարկե՛ք Երևանում ձեզ հայտնի նմուշներ՝
ա/ Ճարտարապետությունից
բ/ Քանդակագործությունից

Ինձ համար շատ հետաքրքիր է շրջել իմ սիրելի Երևանում և նայել ու հիանալ Ճարտարապետության և քանդակադործության հրաշալի գործերով: Երևանում ինձ շատ է դուր գալիս Սասունցի Դավթի հզոր արձանը, որը կերտել է հայտնի քանդակագործ Երվանդ Քոչարը: Ես միշտ հիանում եմ Մատենադարանի մուտքի մոտ տեղադրված Մեսրոպ Մաշտոցի արձանով, որը քանդակել է Ղուկաս Չուբարյանը: Գեղեցիկ քանդակներ են  Կոմիտասի,  Մարտիրոս Սարյանի, Վիլյամ Սարոյանի արձանները: Ինձ համար խորհրդանշական է   է Մայր Հայաստանի  հզոր արձանը, ծաղիկներ բաժանող բարի Կարաբալայի արձանը և ,,Տղամարդիկ՚՚ ֆիլմի հերոսների արձանը:

 

Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում:

Ես քիչ եմ լսում երաժշտություն, սիրում եմ լսել  հայկական ազգագրական երգեր և արտասահմանյան հիթեր:

Սիրու՞մ եք այցելել թատրոն: Ի՞նչ ներկայացումներ կարող եք նշել: Թվարկե՛ք հայ կինոյի և թատրոնի հայտնի գործիչներ ու դերասաններ:

Փոքր ժամանակ մայրիկիս հետ այցելում էի Տիկնիկայի թատրոնի և Պատանի հանդիսատեսի թատրոնի գրեթե բոլոր նեկայացումներին: Հիմա ավելի քիչ եմ լինում թատրոններում, վերջին ներկայացումը որ նայել եմ դա   Պետական կամերային երաժշտական թատրոնում Սասունցի Դավիթ ներկայացումն էր: Հայ կինոյի և թատրոնի շատ հայտի դերասաներ կան որոնք մեր ազգի տաղանդավոր ներկայացուցիչներ:

Հայկական կինոյի հայտնի դերասանները և դերասանուհիները

  • Հովհաննես Աբելյան
  • Խորեն Աբրահամյան
  • Աղասի Այվազյան
  • Արուս Ասրյան
  • Վարդուհի Վարդերեսյան
  • Օլգա Գուլազյան
  • Ազատ Գասպարյան
  • Արմեն Ջիգարխանյան
  • Ֆրունզե Դովլաթյան
  • Ռաֆայել Քոթանջյան
  • Գուժ Մանուկյան
  • Ֆրունզիկ Մկրտչյան
  • Սոս Սարգսյան
  • Ալլա Թումանյան

 

Image result for հայ կինոյի և թատրոնի  դերասաններ
Image result for հայ կինոյի և թատրոնի  դերասաններ
Image result for հայ կինոյի և թատրոնի  դերասաններ
Image result for հայ կինոյի և թատրոնի  դերասաններ
Image result for հայ կինոյի և թատրոնի  դերասաններ

 

պատմություն

Գրավոր մշակույթ

Մեհենագրություն (նախաքրիստոնեական)
Մեհենագրություն կազմված է եղել մի քանի հարյուր նշաններից: Այդ նշաններն ունեին պատկերների տեսք: Մեհենագրության ակունքները գալիս են հայկական ժայռապատկերներից: Վանի թագավորության շրջանի մեհենագրությունը բաղկացած է եղել 300 նշաններից, որոնց գրվել են աջ, ձախ, վերև և վար ուղղություններով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

պատմություն

Ի՛նչ նշանակություն ունեցավ գրի ստեղծումը մարդու կյանքում:

Ես կարդացել եմ հայ գրերի ստեղծման պատմությունը  , և մտածում եմ , որ եթե Մեսրոպ Մաշտոցը չստեղծեր հայոց գիրը մենք այսքան դարեր չէինք կարող հարատևել և հպարտանալ որ հայ ենք:
Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: 
 
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ ճանապարհորդությունների ժամանակ նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է  ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների միասնությունը:
Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան:
Գրերի ստեղծելուց հետո 2 աշակերտների հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը:
Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը:
պատմություն

Հայոց մայրաքաղաքները

Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է .  
դրանք տասներկուսն են՝ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, 
Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան:
Իրենց մայրաքաղաքներն են ունեցել նաև պատմական տարբեր 
ժամանակահատվածներում անկախ հռչակված Փոքր Հայքի, Ծոփքի, Սյունիքի, Տաշիր-Ձորագետի և հայկական այլ թագավորություններ:
Արմավիր
 
Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը: Ավերակները Երասխ գետի ձախ ափին են՝ ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան, Արմավիր և Ջրաշեն գյուղերի բարձունքների վրա: Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին Արմավիրի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով Արմավիր անունը: Քաղաքը նաև պետության հեթանոսական պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր՝ քրմապետի նստավայրը:
Արքունիքը Երվանդաշատ տեղափոխվելուց հետո Արմավիրը կորցրել է իր նշանակությունը և մատենագրության մեջ արդեն հիշատակվել է որպես «լքված մայրաքաղաք»: Այն իր գոյությունը պահպանել է մինչև V դարը, որից հետո այլևս իբրև քաղաք չի հիշատակվել: Հայ մատենագիրներից բացի՝ Արմավիրը հիշատակել է նաև հույն գիտնական Կլավդիոս Պտղոմեոսը (90–160 թթ.):
1839 թ-ին Հյուսիսային Կովկասում՝ Կուբան գետի ձախ ափին, չերքեզահայերի հիմնադրած գյուղը 1848 թ-ին կոչվել է Արմավիր (այժմ՝ քաղաք՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում): 
 
Վան
 
Վանն աշխարհի հնագույն այն քաղաքներից է, որ գոյություն ունի հիմնադրման օրվանից: Հայտնի է նաև Տուշպա, Բիաինա, Տոսպ, Երվանդավան, Վանտոսպ, Քաղաքն Շամիրամա և այլ անուններով: Կառուցվել է Վանա լճի ափից 2–3 կմ արևելք՝ Վասպուրական նահանգի Տոսպ գավառում: 
Ավանդությունը քաղաքի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի Շամիրամ թագուհուն, սակայն իրականում այն հիմնադրել է Վանի թագավորության կամ Ուրարտուի հիմնադիր Սարդուրի Ա արքան (մ. թ. ա. 835–824 թթ.), անվանել է Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի է ընդարձակվել մ. թ. ա. VIII–VII դարերում: Ենթադրվում է, որ 
մ. թ. ա. VI դարում Երվանդունիները Վանը դարձրել են իրենց հիմնադրած թագավորության մայրաքաղաքը: 908–1021 թթ-ին եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքը:
1555 թ-ի Ամասիայի և 1639 թ-ի Կասրե-Շիրինի թուրք-պարսկական հաշտության պայմանագրերով քաղաքն անցել է օսմանյան սուլթանությանը՝ դառնալով Վանի վիլայեթի (նահանգ) կենտրոնը: XVII դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ քաղաքն զգալիորեն տուժել է 1648 թ-ի երկրաշարժերից: 1862 թ-ին հայ բնակչությունն ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ և առժամանակ գրավել Վանի բերդը:
Մինչև 1915–16 թթ. Վանն Արևմտյան Հայաստանի արհեստագործական, հոգևոր և կրթամշակութային, գրահրատարակչական նշանավոր կենտրոնն էր:
XX դարի սկզբին Վանում եղել է 12 եկեղեցի, որոնցից 10-ը՝ գործող: 1914 թ-ին քաղաքում գործել են Կեդրոնական և Երամյան վարժարանները, Արարուց (երկսեռ), Հայկավանքի, Սբ Հակոբի, Նորաշենի, Հանկույսերի (արական), թաղային Սանդխտյան օրիորդաց դպրոցները: Երամյան և Կեդրոնական վարժարանների շրջանավարտները հրատարակել են «Երկունք» խմորատիպ ամսագիրը: 1906 թ-ի աշնանից լույս է տեսել «Նոր սերունդ» ամսաթերթը, ավելի ուշ՝ «Հայացք», 1910 թ-ից՝ ՀՀԴ կուսակցության «Աշխատանք», 1911 թ-ից՝ Սահմանադիր ռամկավար կուսակցության «Վան-Տոսպ» թերթերը:
XIX դարի 2-րդ կեսից Վանն Արևմտյան Հայաստանի հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոններից էր: Ըստ Վանի առաջնորդարանի տվյալների՝ Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) նախօրեին քաղաքն ուներ 34 հզ. հայ, 21 հզ. թուրք բնակիչներ: Մեծ եղեռնի ժամանակ Վանի հայությունը շրջակա գավառների հայերի հետ դիմել է ինքնապաշտպանության, որի հաղթական ավարտից հետո ռուսական հրամանատարությունը կազմավորել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Սակայն 1915 թ-ի հուլիսի 2-ին ռուսական զորքերի անսպասելի նահանջի պատճառով բնակչությունը հարկադրված թողել է քաղաքը և գաղթել Արևելյան Հայաստան: Մի քանի օր անց ռուսական զորքերը վերագրավել են Վանը. բնակիչների մի մասը վերադարձել է քաղաք: Կազմավորվել է Վասպուրականի իշխանություն՝ Կոստի Համբարձումյանի գլխավորությամբ: Սակայն 1918 թ-ի փետրվարին թուրքերը կրկին հարձակվել են, և հայերն ստիպված դարձյալ գաղթել են:
Վանի հիշարժան կառույցներից էին Երամյան վարժարանի նոր շենքը (1903– 1907 թթ.), Աշխատանքի տունը (1911– 1912 թթ., ճարտարապետ՝ Հովհաննես Քաջազնունի), Վարժապետանոցի երկհարկանի շենքը (1912 թ.): Վանը միջնադարյան հայ գրչության ու մշակույթի, ինչպես նաև Վասպուրականի մանրանկարչության դպրոցի մեծ կենտրոններից էր:
Ներկայումս Վանը Թուրքիայի Հանրապետության համանուն իլի (նահանգ) կենտրոնն է՝ 50 հզ. բնակչությամբ: Թուրքերից բացի՝ քաղաքում բնակվում են նաև քրդեր: 
 
Երվանդաշատ
 
Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին: Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում: Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում: Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին: 
Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը:
Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը: 
պատմություն

Հայոց աստվածների և նրանց համապատասխանող հունական աստվածների ցանկը

Հայոց դիցաբանության մեջ հեթանոսական կոչվող շրջանը համապատասխանում է հելլենական ժամանակաշրջանին, սկսվում և ավարտվում է այդ մշակույթով:«Հայոց հեթանոս» աստվածների՝խառնածին դիցարանը ձևավորվել է հունական, ասորական և տեղական կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտություննեղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։ Այսպիսով , Արամազդը նույնացվեց Ջևսի կամ Դիոսի հետ, Անահիտը Արտեմիսի, Միհրը և Բարշամինան Հեփեստոսի, Վահանգնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլոնի հետ։ Դրսից բերվեցին այդ աստվածությունների արձանները և դրվեցին հայկական մեհյաններում։ Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝

Հայերեն անվանումը Հունարեն անվանումը
Արամազդ Զևս
Անահիտ Հերա
Միհր Հելիոս կամ Հեփեստոս
Վահագն Հերակլես կամ Արես
Տիր Ապոլոն կամ Հերմես
Աստղիկ Ափրոդիտե
Նանե Աթենաս
Սպանդարամետ Հադես

Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր։ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ։

ԱրամազդՀայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Զևս հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ 

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում:

Հերա  հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։

Միհր, հայոց դիցարանում լույսի, մաքրության աստվածը։ 

Հելիոս, արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ. կամ Հեփեստոս կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին:

Վահագն, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Հերակլեսհունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին, կամ Արես հին հունական դիցարանում ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։ 

Տիր՝ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Ապոլլոն  կամ Ֆոյբոս հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը։ Համարվում էր լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաների առաջնորդ (դրա համար նրան անվանում էին Ապոլոն Մուսեգետես, կամ Հերմես հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Անձնավորում էր հատկապես խորամանությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ 

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։

Աֆրոդիտե կամ Ափրոդիտե  Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ 

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Աթենաս – հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի:

Սպանդարամետ, Սպանդարամետապետ, երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։

Հադես – ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։

պատմություն

Հայկ և Բել

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու  և 
Սեբեոսի  պատմություններում:

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ – YouTube

Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր:
պատմություն

Արքունիքի կառուցվածքն ու գործառույթները

Հին Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց: Նրա արձակած հրամանները օրենքի ուժ ունեին, նա զորքերի գերագույն հրամանատարն էր, երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը: Թագավորի իրավասությունն էր պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, այլ երկրներ դեսպանություններ առաքելը և դեսպանություններ ընդունելը, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելը և անվանակոչելը

Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով: Արքունիքը ներկայացնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնեությունը: Արքունի գործակալներին սկզբում նշանակում էր թագավորը, և նրանք իրականացնում էին երկրի բարձրագույն իշխանությունը տնտեսական, ֆինանսական, դատական և այլ բնագավառներում: Ավելի ուշ գործակալական իշխանությունը դարձավ այս կամ այն նախարարական ընտանիքի ժառանգական իրավունքը: Գործակալությունները, որ համապատասխանում էին մերօրյա նախարարություններին, հավանաբար մեկ տասնյակից ավելի էին:

Գործակալությունների մեջ իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնանում էր հազարապետությունը: Այն բնակչությունից գանձում էր հարկերն ու տուրքերը, իրականացնում էր նոր քաղաքների ու ամրոցների հիմնադրումը, կառուցում էր ճանապարհներ ու ջրանցքներ և կատարում տնտեսական այլ գործառույթներ: Կարևոր գործակալություն էր սպարապետությունը: Պատերազմի ժամանակ սպարապետը թագավորի անմիջական օգնականն էր, զորքի փաստական հրամանատարը: Նա էր իրականացնում զորքի ռազմամթերքի և պարենի մատակարարումը:

Արքունիքում կարևոր դեր ուներ թագավորի թիկնապահ հեծելազորը կամ մաղխազական գունդը, որն ապահովում էր թագավորի և արքունիքի անվտանգությունը: Տասհազարանոց թիկնապահ գնդի 6000 մարտիկներ պատերազմի ժամանակ մշտապես ուղեկցում էին թագավորին և մասնակցում պատերազմական գործողություններին:

Պետական իշխանության կարևորագույն մասն էին կազմում թագավորական զինված ուժերը կամ բանակը: Վերջինս որպես կանոն հավաքագրվում էր հայերից, չնայած արքունիքին կից մարդպետական գունդը հավաքագրվում էր մարդ ցեղի ներկայացուցիչներից: Տիգրան Մեծի տերության շրջանում 300-հազարանոց հայկական բանակը կազմված էր ոչ միայն հայերից, այլև նվաճված ու ենթակա երկրների բնակչությունից, ինչպես նաև դաշնակից ցեղերի ներկայացուցիչներից: Ինչպես հավաստում է «Զորանամակ»-ը, հայկական բանակն ուներ 120 հազար մարտիկ, որից 4 բյուրը արքունական զորքերն էին, որոնք բդեշխների գլխավորությամբ իրականացնում էին երկրի սահմանների պաշտպանությունը: Հայոց բանակը ռազմակալող զորամասեր ուներ հարևան Վիրքի և Աղվանքի թագավորություններում: Իշխանական զորաջոկատները մարտի դաշտում առաջնորդվում էին չորս սպարապետների կողմից, որոնք ենթարկվում էին ընդհանուր սպարապետին:

Զորքի գլխավոր հարվածային ուժը հեծելազորն էր, որը զինված էր նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով: Հեծյալն ու ձին մի միասնություն էին կազմում և կոչվում այրուձի: Զրահով պաշտպանված էին թե’ հեծյալի և թե’ ձիու առավել խոցելի մասերը: Բանակի մեծ մասը կազմում էին հետևակային զորամասերը: Այն բաղկացած էր նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազմի ժամանակ բանակը համալրվում էր աշխարհազորային զորամասերով կամ աշխարհազորով, որը հավաքագրվում էր հասարակ ժողովրդից: Սովորաբար աշխարհազորային զորամասերն առաջնորդում էին գավառակալ իշխանները:

 

պատմություն

Պատմություն

Ո՞վ էր Անակ Պարթևը, ինչու՞ էր եկել Հայաստան:Khosrov II of Armenia killed by Anak.jpg

 

Անակ Պարթև (ծննդյան թվականն անհայտ – 287), Իշխան Սասանյան Պարսկաստանում, Մեծ Հայքի Փոխարքա 285 – 287 թվականներին, Սուրենի Պահլավների իշխանական տան նահապետը, Սուրենի Պահլավների նախարարական տոհմից, Գրիգոր Լուսավորչի հայրը, Մեծ Հայքի Խոսրով Բ արքային սպանողը:

Անակը Պարթևը եկել էր Հայաստան, որովհետև նրան ուղարկել էր, Պարթևստանի արքան: Նա եկել էր Հայաստան Խոսրով արքային սպանելու նպատակով: Անակը նրանց ասել էր ,որ փախչել է պարսկական հետապնդումներից խուսափելու նպատակով:  Երբ Անակ Պարթևի որդին Գրիգոր Պարթևն 3 տարեկան էր Անակը սպանում է  Խոսրով արքային: Խոսրովը նույնպես տղա ուներ, նրա անունը Տրդատ էր:  Հայ զորականները սպանում են Անակին, նրա տղային՝ Գրիգորին դայակը փոխանցում է Կաբադովկիաի Մաժաք-Կեսարի քաղաքը, որպեսզի նրան հայերը չսպանեն:

Ինչու՞ Տրդատը բանտից ազատեց Գրիգորին: Ի՞նչ հետևանքներ ունեցավ դա:

  • Տրդատը դառնում է Մեծ Հայքի արքա և նրա մոտ աշխատանքի է ընդունվում Գրիգորը հոր մեղքերը քավելու համար: Սակայն Տրդատը չի իմանում դրա մասին Գրի նրան հայտնում են ուրիշները, բացի այդ Տրդատը նկատում է, որ Անահիտ աստվածուհու տաճարում կատարված զոհաբերությունների ժամանակ Գրիգորը չի մասնակցում, որովհետև քրիստոնյա էր: Երբ Տրդատը իմացավ, որ Գրիգորը Անակի որդին է և քրիստոնյա է, հրամայեց նրան բանտարկել Խոր Վիրապի բերդի  բանտում: Նա այնտեղ մնում է 13 տարի: Եվ երբ պարսկական հալածանքներից փախչած, գալիս են Հռիփսիմյանց կույսերը, Տրդատը սիրահարվում է Հռիփսիմեին, բայց մերժվում է, և այդ մերժման պատճառով էլ, Տրդատը դառնում է Հռիփսիմյանց կույսերի մահվան պատճառը: Այդ կորստին չդիմանալով Տրդատը ծանր հիվանդանում է, այդ ժամանակ Տրդատի քույրը՝ Խոսրովադուղտը մի երազ է տեսնում, որ իր եղբորը միայն Գրիգորը կարող է բուժել:  Տրդատը հրամայում է ազատ արձակել Գրիգորին, և նա  բուժում է Տրդատին : Գրիգորն էլ Հայաստանում սկսում է քարոզել քրիստոնեությունը: Այդ պատճառով էլ կոչվում է Գրիգոր Լուսավորիչ: