Գրականություն

Ինչպես են Նոր տարին նշում աշխարհի տարբեր երկրներում

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաեւ ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Գրականություն

Ինչպե՞ս էին հնում նշում Ամանորը հայերը

Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»: 

Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: 

«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:

Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական  ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով: 

Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին  այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:

Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:

Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն:

Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչ Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը մահանալուց հետո գերի էր դժոխքում, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Քրիստոսն այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանը մեկընդմիշտ ազատեց հավիտենական մահից և առաջնորդեց Երկնքի արքայություն, այդ պատճառով էլ հունվար ամիսը քրիստոնյաների համար դարձել է  ամիսների սկիզբ:

Գրականություն

Ամանորի տոնածառ

Ամանորի տոնածառի մասին պատում

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ժողովրդի մոտ սովորություն կա տոնական ծառով՝ տոնածառով տունը զարդարել, որով և ազդարարվում է տոների սկիզբը: Մեզ մոտ ընդունված է եղևնի զարդարել:  Տոնական այդ ծառը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խորհրդանշում է Աստծո անսպառ բարիքները:    Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհրդավորապես կապվում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ տոնածառի գագաթը պսակող աստղը բեթղեհեմյան աստղն է, որն Արևելքից եկած երեք մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, ուր պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուս Մանկանը, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին։  Իսկ գույնզգույն լույսերով ողողված եղևնին խորհրդանշում է այն հոգևոր լույսը, որ լուսավորեց մեր Տերը ողջ աշխարհը:

Տոնածառի ծագման և գործածության մասին կան բազմաթիվ առասպելներ, հեքիաթներ և ավանդություններ, որոնցից մեկի համաձայն Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը (16-րդ դար): ,

Նախկինում տոնածառը զարդարվել է զանազան մրգերով՝ խնձորներով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, քաղցրավենիքով, ընկույզով, կոպեկներով, փոքրիկ քսակներով՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ: 18-րդ դարում տոնածառը սկսեցին զարդարել մոմերով, իսկ էլետրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինեցին լամպերը: Այսօր տոնածառները զարդարում են տարբեր փայլուն խաղալիքներով, ամանորյա զարդերով:

 

 

Հայոց լեզու

Տնային աշխատանք

Գործնական քերականություն

Սովորի՛ր գոյականի «որոշյալ և անորոշ առումներ» թեման։ Համառոտ թեման ներկայացրու՛ բլոգում։

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:
Օրինակ
Նա երգ է լսում:
Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով:
Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ:
Հայերենում որոշիչ հոդերն են  ը– ն և  ն -ն:
Օրինակ
Երգը Երևանի մասին է:

Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:

Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:
 
Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը:
Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝

Օրինակ
Միրգն ամանի մեջ է:

 

1. Ընդգծի՛ր անորոշ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր Ստեփան Մալխասեանցի բացատրականբառարանի օգնությամբ։

  • Տնօրեն, հյուլեն- մասնիկ, հասցեն, պատճեն, միջօրեն, ապավեն- հեվանավոր, քվեն-ձայն, քերծեն, այբուբեն, ծովահեն։
  • Մարգարեն- իմաստուն  -գուշակ, ցորեն, ծվեն, ասեկոսեն -բամբասանք, ժապավեն, հրազեն, բազեն, շիմպանզեն, պարեն, ափսեն։
  • Այգին, հագին, բագին, այրուձին, վրձին, սվին,շվին, կացին,աքացին, դարբին։
  • Ներբան- ոտնատակ, գուլպան, կորնգան -բույս, նոպան, սպան, հրահան, դերձան, կաթսան, գուսան, հարիսան։

2. Ընդգծիր որոշյալ առումով հինգ գոյական  յուրաքանչյուր  շարքում։ Անծանոթ բառերը բացատրի՛ր  Ստեփան Մալխասեանցի բացատրականբառարանի օգնությամբ։

  • Ապակին, տիկին, տնկին, նախկին, թխկին, ոսկին, լուցկին, ,երեցկին, կարկին, կրկին։
  • Շիլան, թալան, փալան, գլան, կռվան, հանգրվան, բակլան, օսլան, կղթան, կւլան:
  • Հերյուն, ավյուն, լուն, ձուն, կնյուն- բույս, կորյուն, ուրուն, արուն, ձեղուն։
  • Լոքոն, ջարդոն, թերթոն, դշխոն, երեկոն, բոքոն, թափոն, դրածոն, զրոն, գործոն։
մաթեմատիկա

Խնդիրներ

 

 

1.Գտեք կատվին բվերի մեջ:

download.png

3.Ոսկեզուգ չինական փասյանը ուտում է հատիկավոր կեր, օրինակ՝ ցորեն, գարի:  Նրանք օրական ուտումեն 70-100գ կեր: Առաջին օրը նա կերավ 100գ կեր:  Երկրորդ օրը բկլիկություն արեց և կերավ 300 գրամ կեր:  Երրորդ օրը որքա՞ն կեր նա կերավ:

100 գրամ։

4.Սև, մեծ լաբրադոր, կյանքի տևողությունը`17 տարի:  Կեր`1կգ աղացած միս՝ օրը մեկ անգամ: Լաբրադորը 5-10 տարեկանում կերավ 1825 կգ միս, իսկ 10-15 տարեկան 5 անգամ շատ: Քանի՞  կգ կեր նա կուտի 15-20 տարեկանում:

Լաբրադորը 20 տարի չի ապրի

5.Ոզնու ձագն  իր վրա ունի 150 հատ ծակող փուշ և նա կարողանում է ծակել 8 կենդանու: Նրա մայրը ունի նրանից 4 անգամ շատ ծակող փուշ: Ոզնու մայրը քանի՞ ծակող փուշ ունի և դրանցով քանի՞ կենդանու կարող է ծակել:

 150 x 4 = 600 հատ ծակող փուշ։
 8 x 4 = 32 հատ կենդանի։

6.Նապաստակն ու սկյուռիկը որոշել էին ամանորի համար զարդարել եղևնիները: Նապաստակը ամեն մի եղևնու վրա կախում էր 5 հատ խաղալիք, իսկ սկյուռիկը նապաստակից 3-ով ավել: Սկյուռիկը սկսում է եղևնիները զարդարել նապաստակից 3 օր հետո: Քանի՞ օր հետո նրանց կախած խաղալիքների քանակը կհավասարվի:

Բայց քանի եղևնի են զարդարում:

7.Գյուղացին ունի 20 ոչխար: 1 ոչխարը օրեկան ուտում է 5 կգ խոտ: Որքա՞ն խոտ է պետք գյուղացուն 3 ամսվա համար (դեկտեմբեր,հունվար,փետրվար):

20 x 5= 100 կգ խոտ կուտեն բոլոր ոչխարները միասին 1 օրում
31+31+28=90 օր  դեկտեմբեր,հունվար և փետրվար ամիսները միասին
100 x 90= 9000 կգ խոտ գյուղացուն պետք կլինի դեկտեմբեր,հունվար և փետրվար ամիսներին:

Լրացուցիչ խնդիր

Գիշեր  է, անձև է գալիս: Հավանականություն կա՞, որ 72 ժամ անց կլինի արևոտ եղանակ:  

Այո