ստեղծագործական աշխատանք

Իմ ընկերը

Ընկերությունը բարձր արժեք է: Ես ընկերներ ու մտերիմներ շատ ունեմ, բոլորին հարգում ու սիրում եմ: Իմ կարծիքով լավագույն ընկերը նա է՝ ով միշտ անկախ հանգամանքներից քո կողքին է: Ընկերները պետք է վստահեն միմյանց, պետք է գաղտնիքներ պահել իմանան: Իմ ամենամտերիմ ընկերը՝ Դավիթն է, երբ մենք միասին ենք ժամանակը շատ հետաքրքիր է անցնում: Ես կարծում եմ, որ դեռ շատ ընկերներ կունենամ , բայց իմ մանկության ընկեր Դավիթը միշտ կողքիս կլինի:

բնագիտություն

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Բոլոր կենդանի օրգնիզմները բույսերը, սնկերն ու կենդանիները, այդ թվում նաև մարդը, բնության կենդանի մարմիններ են:Իսկ ահա քարը,ավազը, երկաթի կտորը, Արեգակը, Լուսինը, աստղերը բնության անկենդան մարմիններ են:

 

 

Ճամբարային օրեր

ճամբարային իմ օրերը

Իմ ճամբարային օրերը շատ հետաքրքիր են անցնում մենք նետաձքությամբ ենք  զբաղվում, լողում ենք, սուսերամարտի պարապունքներ ունենք: Ես նորեկ եմ , բայց արդեն ինձ շատ լավ եմ զգում և ունեմ նոր ընկերներ:Այսօր մենք ջրեցինք դպրոցի ծաղիկները, հավաքեցինք բակում թափված չորացած տերևները:

Ճամբարային օրեր

Ճամբարային օրերը դպրոցում

Իմ ճամբարային օրերը շատ հետաքրքիր են անցնում և զվարճալի մենք այստաղ բույսերի ենք խնամում: Մենք այստեղ ունենք լող, թենիս , սուսերամարտ, նետաձգություն, բռնցքամարտ և ֆուտբոլ : Այս դպրոցում ես նոր եմ եկել, բայց ես շատ լավ էմ ինձ զգում այստեղ:ինձ հաճելի է իմ նոր ընկերների հետ : Իմ ընկերներ շատ են օգնում դժվար պահերին: Ընկեր Գոհարը և ընկեր Լիլիթը ինձ նույնպես օգնում են համակարգչով աշխատելիս: Ես բլօգում սորեցի գրել ձեվակերպել բլօգս և այլ բաներ:

Իմ մասին

Իմ մասին

Բարև, ես Ալբերտն եմ: Ես եկել եմ Ալ. Պուշկինի դպրոցից: Ես մասնակցում եմ մուտքի ճամբարին և սովորելու եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես այսօր  բացեցի իմ բլոգը, որտեղ սովորեցի աշխատել իմ ուսուցչի օգնությամբ: Ճամբարային իմ օրերը անցնում են հետաքրքիր, ընկեր Լիլիթը մեզ լողի էր տարել, լողացինք ու սովորեցինք բլոգում աշխատել ու գրառումներ անել: Այսքանը, վաղը կպատմեմ իմ ճամբարային օրերի մասին: