գրաբար

Հատվածներ Աստուածաշնչից․ փոխադրություն

Լուարուք զի ասացաւ.  ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա  և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո,  թո՛ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՛ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՛ դարձուցանէր զերեսս:

Ձեզ ասում եմ չարին հակառակ մի գնա. եթե ինչ -որ մեկը ապտակ հասցնի քո աջ այտին, մյուս այտն էլ դարձրու: Եթե մեկը կամենա քեզ դատել և վերձնել քո շապիկը, թող նրան քո շապիկը: Եթե մեկը անկարևոր ուղուվ տանի, անցիր նրա հետ այդ ուղին: Ով  որ քեզանից մի բան կխնդրի, տուր նրան, երես մի դարձրու նրան:

Բառարան

Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք- մեկը
ածիցէ ապտակ- ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ- անկարևոր, առանց պատճառի
վարիցէ- վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ- գնա
ընդ նմա- նրա հետ
խնդրէ- խնդրում է
ի քէն- քեզանից
որում- նրան, ով
կամի- կամենում է
փոխ առնել- պարտք անել

Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝

 

դարձո-դարձրու

մղոն մի-մեկ մղոն

յաջ ծնոտ քո-քո աջ ծնոտը

ատամն ընդ ատաման-ատամի դիմաց ատամ

մի՛ դարձուցաներ զերեսս-մի դարձրու երես :

Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը։ Սա է    առաջին և մեծ պատվիրանքը։ Սիր՛ր քո ընկերին քո անձի պես։