Օ ՛Հենրի «Մոգերի ընծաները»
- 5-7 նախադասությամբ ներկայացրու՛ պատմվածքի սյուժեն։
Այս պատմվածքը անկեղծ սիրո մասին: Դելան այնքան էր սիրում Ջիմին, որ հանուն նրա, կտրեց մազերը , որպեսզի գումար վաստակի և նվեր գնի: Ծննդյան տոներն էին ,իսկ Դելան գումար չուներ: Դելան ընդամենը մեկ դոլար ութսունյոթ ցենտ ուներ, որով չէր կարող ոչինչ գնել: Իսկ վարսերի համար վճարեցին քսան դոլար, նրան էլ չէր հետաքրքրում գումարը շատ կտան, թե քիչ նրան հարկավոր էր այնքան գումար, որ Ջիմիի համար նվեր գներ:Այդ գումարով գնեց ժամացույցի պլատինե շղթա, որպեսզի Ջիմը ամաչելով ու գաղտնի չհանի ժամացույցը, որովհետև ժամացույցը կախված էր կաշվե անպետք պարանից:
- Դու՛րս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։
Ո՞վքեր էին մոգերը։
Մոգերը զրադաշտական կրոնի հոգևոր պաշտոնյաներն էին: Մարերն ու պարսիկները մոգ էին անվանում քրմերին, իմաստուններին ու փիլիսոփաներին, որոնք զբաղվում էին բնական գիտությամբ և բժշկությամբ, գիտեին աստղագիտություն: Մոգերը մեծ պատիվ էին վայելում պալատներում: Նրանց գործն էր՝ մայրամուտից մայրամուտ թագավորներին ու իշխաններին պատմել երկրի վիճակի մասին: Նրանք գուշակում էին ապագան, պատերազմները, սովը, երկրաշարժը, հեղեղը և այլն: Նրանք արքաների խորհրդատուներն էին: Առանց նրանց կարծիքի երկրի մեծերը չէին ձեռնարկում ոչ մի լուրջ աշխատանք: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր մոգ, երբ իր նվերով ներս է մտել Հիսուսին երկրպագելու, Նրան տարբեր տարիքի է տեսել (մանուկ հասակից մինչև չափահաս): Մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց և իրենց նվերները մատուցելուց հետո վերադարձել են Սավե՝ իրենց հետ տանելով անշեջ կրակը, որը հիմք է ծառայում զրադաշտականության կրակապաշտությանը: