1. Մեր Ագարակի քաղցրահամ ջրերի շնաձուկը վեց ամսական է: Նա Ամազոն գետի ձկներից է, ծնվել է հունիսին: Նա օրական երկու անգամ ուտում է մսեղիկ՝ (սիրտ,թոք և միս) ամեն անգամ 30 գրամ չափաբաժնով: Մեր շնաձուկը քանի՞ գրամ կեր է կերել իր ողջ կյանքի ընթացքում:
31+28+31+30+31+30=171
171 x 30= 5130
2.Վագրը մի հարվածով կարող է ձի սպանել: Նրան կշտանալու համար պետք է 40կգ միս: Քանի՞ կգ միս է պետք նրան հունվարին կշտանալու համար:
40 x 31= 1240
3.Սագը ուտում է հատիկային կեր և խոտ, ամռանը`թաց խոտ, իսկ ձմռանը`չոր: Օրական կերի չափաբաժինը`350 գ. է: Ջուրը անսահմանափակ է: Քանի՞ գրամ կեր կուտի և ջուր կխմի մեկ տարվա ընթացքում:
365 x 350= 127750
4.Սև մեծ լաբրադորը 3 տարեկան է: Կյանքի տևողությունը 17 տարի է: Ուտում է 1կգ աղացած միս, օրը մեկ անգամ: Ջուրը անսահմանափակ է: Նա քանի՞ գրամ կուտի ողջ կյանքի ընթացքում,եթե նրա հետ ոչ մի դեպք չպատահի:
365 x 17= 6205
6205 x 1= 6205
5.Գերմանական հովաշան կյանքի տևողությունը 17 տարի է: Ուտում է աղացած միս և խառը կերակուր օրը 2 անգամ ՝ 3կգ չափաբաժնով: Հովաշունը 3 տարեկան է: Քանի՞ տարվա կյանք է մնացել հովվաշանը, եթե նրա հետ որևէ միջադեպ տեղի չունենա:
15
6.Առյուծը կենդանիների արքան է։ Ապրում են սավանաներում, կիսաանապատներում և անապատներում։ Մեծ առյուծի մռնչյունը լսվում է 8 կիլոմետրից: Նման լավ ձայնն առյուծների մոտ զարգանում է 2 տարեկանում: Արուները սնվելուն հատկացնում են օրական 4 ժամից ոչ ավելի: Առյուծը քանի՞ ժամ կուտի 28 օրվա ընթացքում: Եվ քանի՞ ժամ կուտեն հինգ այդպիսի առյուծ 28 օրվա ընթացքում:
28 x 4= 112
112 x 5= 560
7.Աշխարհում կա օձերի 2600 տեսակ:Եթե այդ տեսակները ավելանան տարին 10-ով, քանի տեսակի օձ կլինի երկրագնդի վրա 100 տարի հետո:
100*10=1000 1000+2600=3600