Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1. Լրացրո՛ւ հետևյալ հատվածի կետադրությունը.

Ձուկը, երբ ուշքի եկավ,- ասաց մարդու լեզվով։

—Բարի տղա, ինչ—որ սիրտդ կուզի, ասա՛, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Ինձ մի այնպիսի հնար տուր որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ,- ասաց պատանին՝ մի փոքր մտածելուց հետո:

—Դու սեր ես ուզում հրաշալի տղա՛, շա´տ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր՛, գնա մարդկանց մեջ երգիր,- խրատեց ձուկը և, երբ տեսնես,որ նրանց աչքերը արցունքով լցվեցին իմացի’ր, որ քարը սիրտ դարձավ: Եվ  փաթաթվելով ալիքների մեջ, նա սուզվեց ծովի խորքը: 

2.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա — ինչպիսի՞ առարկա, կանաչ արտ — ինչպիսի՞ արտ, բարձր տանիք — ինչպիսի՞ տանիք, գունավոր նկար —  ինչպիսի՞ նկար, բարակ ժապավեն — ինչպիսի՞ ժապավեն, նեղ ճանապարհ — ինչպիսի՞ ճանապարհ, պղտոր գետ — ինչպիսի՞ գետ:

3. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

  • Ո՞վ ի՞նչ արեց: — Ուսուցիչը դաս տվեց։
  • Ի՞նչը ի՞նչ եղավ: — Մեքենան փչացավ։
  • Ովքե՞ր ի՞նչ են անում: -Երեխաները դաս են սովորում։
  • Ինչե՞րը ի՞նչ են լինում: — Հեռախոսները  փչանում են:

4. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:

  1. Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
  2. Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: Դու
  3. Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: Նա
  4. Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Մենք
  5. Հետաքրքիր բան եք մտածել: Դուք
  6. Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք