Տեխնոլոգիա

Ցուցահանդես բաց երկնքի տակ

Մայիսի 18-ին մեր կրթահամալիրի մեծ պուրակում իսկական տոն էր, ցուցահանդես բաց երկնքի  տակ: Միջին դպրոցի սովորողները ներկայացրել էին  տեխնոլոգիայի  պարապունքների ժամանակ իրենց  պատրաստած աշխատանքները: Երգն ու երաժշտությունը ավելի  ջերմացրել էր մթնոլորտը: Իմ համար կրկնակի տոն էր, որովհետև ես ներկայացել էի իմ անհատական ցուցահանդեսով:  Շատ ջերմ ու մտերմիկ էր բակում ,  ես հուզված էի, բայց   միևնույն ժամանակ  ոգևորվեցի տիար Բլեյանի խոսքից , նա ինձ ներկայացրեց , որպես նորեկ  ստեղծագործող, բայց միևնույն ժամանակ արդեն իսկական սեբաստացի:  Ես մանկուց նկարում եմ, իմ նկարները ցուցադրվել են տարբեր պատկերասրահներում, բայց այդ օրը իմ համար շատ կարևոր ու տպավորիչ էր , որովհետև իմ աշխատանքները տեսան իմ ուսուցիչներն ու ընկերները: Նրանց ծափահարությունները , ժպիտներն ու շնորհավորանքները ինձ համար ամենամեծ մրցանակից էլ կարևոր էր:  Հեռվում կանգնած մայրիկիս աչքերը ժպտում էին , իսկ դա նշանակում է , որ նա հպարտանում էր ինձանով : Մի տարի է ինչ ես  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ,  այստեղ ես շնչում եմ, ազատ եմ ու ինձ հնարավորություն են տալիս ազատ մտածելու , խոսելու ու ստեղծագործելու, ես կանեմ հնարավորինս արժանի սեբաստացի դառնալու համար:

Фото Lilit  Uzunyan.

Фото Lilit  Uzunyan.

Фото Lilit  Uzunyan.

Фото Lilit  Uzunyan.

Տեխնոլոգիա

Գարնանացան

Նախագծային աշխատանք. ջերմոց-արվեստանոց

 

Ծրագրի բաղադրիչներ՝

  • անհատական թաղարների պատրաստում
  • սերմնացան
  • ֆլորարիումների պատրաստում
  • վարպետության դաս լանդշաֆթային դիզայներ Կարեն Ավետիսյանի հետ

նպատակը՝

  • ծաղկային պուրակների ստեղծում
  • ավելի բարեկարգ միջավայրի կազմակերպում
  • նորարարական մոտեցման դիտարկում
  • լանդշաֆտային դիզայնի կիրառում
  • գեղագիտական, ուսումնական հմտությունների զարգացում

Նախապատրաստական աշխատանք

  • սերմի-բույսի ընտրության քննարկումներ
  • անհատական թաղարների և անվանական պիտակների պատրաստում
  • հավաքված նյութերի հրապարակում բլոգներում
  • տարածքի ընտրության անհրաժեշտության քննարկումներ

Մասնակիցներ

Տեխնոլոգիա դասաժամի սովորողներ

Իրականացվող ժամկետ

Ընթացիկ, փետրվար-մարտ

Պատասխանատու

Անի Հովհաննիսյան

Անհրաժեշտ -օգտագործվող նյութեր`

թերթեր (որպես սերմնացանի թաղարներ), աշնանային խաշամով մշակված հող, մեկանգամյա օգտագործման փայտիկներ, ապակյա շշեր (ֆլորարիում սկզբունքով աճեցման համար)

Ընթացք-ֆոտոպատում

  • ֆլորարիում սկզբունքով բույսերի արագ աճեցում

 

Տեխնոլոգիա

Ինչ ենք անցել մեդիատեխնոլոգիայից

Մենք այս երեք ամսվա ընթացքում սովորել ենք ,թե ինչպես վարվել համակարգչի հետ իմացել ենքտեղեկություներ առաջին համակարգչի մասին, թե ինչպես են համակարգիչները զարգացել:

Երկրորդ իմացանք թե ինչով կարելի է մաքրել համակարգիչները, բացեցիք նոր բաժիներ:

Երրորդ աշխատեցինք Paint ծրագրով սարքեցինք անիմացիա, չորորդ աշխատեցինք ֆոտոշոփով սովորեցինք աշխատել իր գործիքներով: Գնացել ենք ընկեր Նվարդի հետ քոլեջ իմացանք տեղեկություններ ,,պասիֆլորայի,, մասին:

 

 

 

 

Տեխնոլոգիա

Վայրի խաղողների բազմացում

Մենք միջին դպրոցի 6.6 դասարանի սովորողներս  այսօր
ընկեր Հասմիկի հետ տեխնոլոգիայի դասաժամին մասնակցեցինք  Վայրի խաղողների բազմացման նախագծին:
Մենք պատրաստել ենք վայրի խաղողների կտրոններ և տնկել  միջին դպրոցի բակում:
Մենք ուզում ենք, որ մեր դպրոցի պատերը կանաչեն: