բնագիտություն

Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ։

Վարակիչ հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, տարափոխիկ հիվանդություններ, մարդու, կենդանիների և թռչունների հիվանդություններ, որոնք պայմանավորված են ախտածին մանրէների, վիրուսների կամ այլ միկրոօրգանիզմներիօրգանիզմ ներթափանցմամբ և բնորոշվում են վարակված օրգանիզմից առողջին փոխանցմամբ (համապատասխան պայմանների առկայության դեպքում)։

Ոչ վարակիչ հիվանդություններ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն` աշխարհում բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՎՀ) են: Մասնավորապես` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, թոքերի շնչարգելություն առաջացնող քրոնիկ հիվանդությունները, հոգեկան հիվանդությունները, վնասվածքները, թունավորումները և այլն:

 

բնագիտություն

Վնասակար սովորություններ և դրանց հետևանքները։

Մարդու պարբերական հակումների և կարիքների ամբողջությունը, որոնք վնասում են նրա առողջությանը կոչվում են վնասակար սովորություններ:
Օրվա անկանոն ռեժիմը: Մարդու համար կարևոր է իր օրվա կառուցվածքը համապատասխանեցնել բնության ռիթմերին: Այսինքն` քնի, աշխատանքի, հանգստի, ազատ ժամանցի տևողությունը և հերթագայությունը կազմակերպել պլանավորված և բնական: Յուրաքանչյուր օր նույն ռեժիմով առաջնորդվելը խնայում է օրգանիզմը: Ուշ քնելը, ցերերկը արթնանալը, 12-ժամյա աշխատանքը և դրանց անկազմակերպ հերթագայությունը վնասակար սովորություն է:
Կարևոր է որպեսզի  մարդը պլանավորի, կարգավորի իր օրը, հետևի սահմանված օրեկան ռեժիմին:
AAEAAQAAAAAAAAJYAAAAJGFjMjUwZjgwLWRlZjktNDM3OC1hMGUzLTJkMGQ0ZjNkMjQwMg.jpg
բնագիտություն

Առողջ ապրելակերպ

Image result for Առողջ ապրելակերպ

0:38
Տեսանյութ

Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում(բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ “Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը”, որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ 

 

բնագիտություն

Կարմիր գիրք

Image result for հհ Կարմիր գիրքը։

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հայաստանի Կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։

Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ ։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։

ComputerHotline - Pelecanus crispus (by) (1).jpg

բնագիտություն

Սննդային շղթաներ

 

Այս նկարի նայելով մենք հասկանում ենք  որ  գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով,իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։

  • Սննդային շղթայի կարևոր մաս են կազմում լեշակերներն ու ռեդուցենտները (քայքայողները): Լեշակերներ են անգղը, բորենին, բզեզների որոշ տեսակներ: Նրանք սնվում են մեռած կենդանիներով և բույսերով: 

 

բնագիտություն

Օրգանիզմների բնակեցման վայրերը։

Բույսերը և կենդանիները, ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեց նում են իրենց կեն սա գործոնեության համար նպաստավոր տարբեր միջավայրեր։Ջրային միջավայրում ապրելուն հարմարվել են ջրիմուռները և քիչ թվով բարձրակարգ բույսեր։

Այս միջավայրում բույսերը կարող են աճել մի այն համե­մատաբար փոքր խորություններում՝ միայն այնտեղ, որտեղ լույս է թափանցում։ Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ (ձկներ, կետեր, խեցգետիններ և այլն)։ Օդացամաքային միջավայրում են ապրում համար­յա բոլոր բարձրակարգ բույսերը։ Այստեղ բնական պայմանները շատ բազմազան են, անտառները, մար­գագետինները, տափաստանները, այգիներն ու դաշ­տերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազ­մազանությամբ։

բնագիտություն

Կենդանիների բազմացում և Բույսերի բազմացում։

Մխիթար սեբաստացի կրթահամալիր 6-6 դասարան Խմբային աշխատանք՛ Ալբերտ Ամիրաղյան, Գրիգոր Զատիկյան:

 

Գրգոր Զատիկյան

Բույսերի բազմացում:

1.Սկզբում պետք է ընտել այն ճյուղը որը հասնում է գետնին.
2.պետք է անել փոքրիկ կտրվածք
3.Դնել հողի մեջ
4.Ամրացնել մետաղյա ձողով,
5.Հողով ծածկում ենք
6.Ջրում
7.Տրում ծառի ճյուղը

 

Ալբերտ Ամիրաղյան

Կենդանիների բազմացում։

 

 Սովորական կենդանիների մոտ կան բազմացման ժամանակաշրջաններ՝ տարին մեկ կամ երկու անգամ: Այդ ժամանակ կենդանիների մոտ առաջանում են հատուկ հորմոններ, որոն էլ նրանց դրդում են գտնել հակառակ սեռ ներկայացուցչի բազմանալու նպատակով: Շատ կենդանիներ գույգեր չեն փոխում կյանքի ընթացքում կամ փողում են միայն զուգակցի մահվանից հետո:
բնագիտություն

Շնչառություն

Շնչառությունը գործընթաց է, որն ապահովում է թթվածնի ներթափանցումն օրգանիզմ, նրա մասնակցությունն օքսիդացման գործողություններին և այնտեղից ածխաթթվական գազի հեռացումը:
Եթե մարդը փորձի փակել բերանը, սեղմել քիթն ու շունչը պահել, ապա մի քանի վայրկյան անց անպայման կզգա շնչառության անհրաժեշտություն: Առանց թարմ օդի շնչահեղձ են լինում մարդու օրգանիզմի բոլոր բջիջները: Ամեն վայրկյան նրանց անհրաժեշտ է օդի թթվածինը, որն ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության բոլոր գործողությունները:
Առանց թթվածնի օրգանիզմը չի կարող սննդից ստանալ իր կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: 
Շնչառման ժամանակ օդը նախ անցնում է կոկորդ, ապա՝ շնչափող: Վերջինս յուրահատուկ կառուցվածք ունի. երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակվում է փոքրիկ «կափարիչով», որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ չընկնեն թոքեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է դեպի թոքերը:
Շնչափողը ճյուղավորվում է դեպի աջ և ձախ թոքերը տանող 2 լայն խողովակների՝ բրոնխների, որոնք, թոքերի բլթերի մեջ շարունակելով բաժանվել, փոխարինվում են ծայրային, ապա` շնչառական բրոնխիոլներով: Վերջիններս գոյացնում են թոքաբշտիկային ուղիներ, որոնց պատերին տեղադրված են բազմաթիվ մանր բշտիկներ՝ թոքաբշտիկներ: Դրանց պատերը հյուսապատված են հազիվ նկատելի արյունատար անոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր անոթ մարդու մազից 50 անգամ ավելի բարակ է: Չափահաս մարդու թոքերում կա ավելի քան 700 մլն թոքաբշտիկ: Եթե նրանց թաղանթները միացնենք իրար և փռենք-տարածենք, կստանանք 100 մ2 մակերեսով մի թաղանթ:
Շնչառման ժամանակ թոքերն ընդարձակվում են, և թոքաբշտիկները լցվում են թարմ օդով: Նրանց անոթներով հոսող արյունը կլանում է թթվածինը և հասցնում օրգանիզմի բոլոր բջիջներին: 

Միայն մարդիկ չէ, որ շնչում են: Շնչում են բոլոր գազաններն ու թռչունները, միջատներն ու ձկները, բուսականությունը, բայց` յուրովի: Օրինակ՝ ծառերը, ծաղիկները շնչում են իրենց տերևներով, ձկները` խռիկներով՝ ջրից վերցնելով նրա մեջ լուծված թթվածինը: Կենդանի ողջ բնությունը պետք է շնչի, որ ապրի:
Image result for Շնչառություն
բնագիտություն

Սննդառություն և մարսողություն

Մենք գիտենք,որ բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը :Սնունդն իր մեջ պարունակում է նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար: Օրգանիզմի` նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն: Մեր մոլորակի վրա ապրող կենդանի օրգանիզմների ճնշող մեծամասնության համար էներգիայի աղբյուր է Արեգակը: Արեգակնային էներգիան Երկիր մոլորակ է հասնում լույսի և ջերմության ձևով: