Նախագծեր

Սպասված էր հանդիպումը

Ուրբաթ օրը մեր կրթահամալիրի հյուրն էր ժամանակակից գրող Գրիգը: Շատ հետաքրքիր ու ջերմ  էր հանդիպումը,  մենք նախապես կարդացել էինք նրա պատմվածքները և հարցերի միջոցով իմացանք իրական էին այդ պատմությունները թե ոչ: Գրիգը անմիջական էր ու շատ ջերմ, ես մեծ հաճույք ստացա այդ հանդիպումից , շատ հետաքրքիր է կարդալ և միարժամանակ ճանաչել պատմվածք գրողին:Фото Լիլիթ Մադոյան.

Фото Լիլիթ Մադոյան.

 

Նախագծեր

Կարդում ենք Ավետիք Իսահակյան

Կարդում ենք» Ավետիք Իսահակյան  նախագծի շրջանակում մենք ուսումնասիրում ենք Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները խմբային աշխատանքի միջոցով:

lettr

Մեր խմբի սովորղներն են

Գրիգոր Զատիկյան

Խաչատրյան Հայկ

Ալբերտ Ամիրաղյան

Յուրիկ Պետրոսյան

Մեր խմբի աշխատանքի թեման է Ավ․ Իսահակյանի նամակները։

 

Ավ. Իսահակյանի նամակները  իրենց մեծագույն մասով, հասցեագրված են
սրտամոտ, սրտացավ մարդկանց, որոնց առաջ նա  բաց է արել իր հոգու դարպասները,պատմել ու խոստովանել իր սրտի ու մտքի գաղտնիքները` բաժանորդ դարձնելով իր վշտերին, խնդությանն ու տառապանքներին: 
Իսահակյանն մի առիթով ասել է. «Ես մտածելով չեմ գրել նամակներս, այլ գրիչս գնում է անզուսպ, չափած-ձևված բաներ գրելու սովորություն չունիմ» , մանավանդ, երբ այդ նամակները պոետի քնարի լարերին ուժ տվող Շուշաններին են եղել հասցեագրված:  Նամակների տողերում է, թաքնված է բանաստեղծի սիրտն ու հոգին: Եվ, իրոք, դրանք մեծապես օգնում են բացահայտելու բանաստեղծի ներաշխարհը փոթորկող պատճառները: Մեծ և հարուստ կյանքով ապրած Իսահակյանի նամակները ճանաչողական նշանակալի արժեքներ են նրա բազմաբովանդակ կյանքի ու գործունեության տարեգրությունն ուսումնասիրողների համար:

Ավ․ Իսահակյանի նամակների ուսումնասիրություն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ: 1904, ՄԱՅԻՍԻ 10, ԹԻՖԼԻՍ

Սիրելի Օհաննես. Այսօր Նիկոլից նամակ ստացա, որ գրում է, թե Թիֆլիզում ասելիս են եղել, որ սպանված եմ. – տեսնում ես, որ շա՜տ սուտ լուր է. արդեն Բաքվից ու այդտեղից և ուրիշ տեղերից ինձ հասել են այդ անհամ լուրերը. չգիտեմ` պատճառն ի՞նչ է…
Ես ամսուս 16-17-ին անպատճառ Մոսկվայից դուրս կելնեմ. մի քանի օր կմնամ Բաքու, հունիսի սկզբներին կլինեմ այդտեղ:
Այս տարի եկ մեր կոմերը:
Համբույրներ քեզ և Դերենիկին:
Բարևներով, քո` Ավետիք

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, 1925, ՄԱՅԻՍԻ 26, ՎԵՆԵՏԻԿ

Շա˜տ սիրելի Մարտիրոս.
Նամակդ ստացել եմ իր ժամանակին, և ուզածդ իրերի պատվերը տվել եմ, բայց մինչ այսօր փողը չստացա, ուղարկախդ փողը. Պոստան հայտնեցի` նույնպես դեռ չի ստացել: Ի՞նչ է եղել` չգիտեմ: Դու ևս հետաքրքրվիր իմանալու. Գուցե կորել է…
Քո նամակը ստանալուց առաջ քեզ, Երևան, գրել էի արդեն, երևի հիմա ստացել ես:
Չարենցը եկավ, գնաց, և անշնորհքը մի տող չգրեց. Չգիտեմ ու՞ր է հիմա:
Ես լավ եմ, բայց շատ տխուր եմ. Ի՞նչ պիտի լինի օտար երկրում ապրող մարդու կյանքը. ո՛չ այս ենք, ո՛չ այն. քաշ ենք գալիս:
Բարևիր Մոսկվա եղող իմ բարեկամներին: Լսում եմ, որ այս տարի մեր հայրենիքի բերքը գեշ է. Մրսել են ցանքերն ու այգիները. սով չլինի՞, ի սեր աստծու…
Շատ և շատ ջերմ բարևներ մեզնից:
Համբույրներով,
քո՝ Ավետիք

ԱՆՆԱ ՄԱՏԱԿՅԱՆԻՆ: 1905, ԱՊՐԻԼԻ 14, ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ

Ես միայն երեկ երեկոյան դարձա Երևանից, էջմիածնից և ստացա քո նամակը, ցավում եմ խորապես, որ վշտացրել եմ քեզ, բայց և ուրախ եմ, որ դրանով շատ բան կպարզվի մեր մեջ. առհասարակ. ես կռվով, զոոով եմ քու բերնից խոստովանքներ լսել. ասա՛, սիրելիս, ասա՛, իմ հոգուս հոգի, ասա՛ ինձ, ինչ որ զգում ես, թող լեզուդ-սիրտդ միայն բաց լինի իմ առաջ. ուրիշների մոտ կեղծիր, ստիր, բայց իմ առաջ եղիր ծով՝ բացարձակ. աշխարհում ես եմ «ես հարկավոր, ուրիշ մարդիկ դատարկ բաներ են. ամենից աոաջ ես, հետո՝ ուրիշները:
Ես վաղը երեկո կգամ Թիֆլիզ. այնաես որ շաբաթ օրը կլինեմ այդտեղ, ո՞ւր քեզ տեսնեմ, եկ Дворцовая ул., այդ տեղերը, դումայի մոտերը, Սակաձեի կաֆեի մոտերը, թե չէ կուգամ քեզ մոտ, այդտեղ կպարզվինք, կբացատրվինք, և Քրիստոսի հարության հետ հարություն կառնի և մեր սերը. ես հավատում եմ դրան:

Քո՝ Ավետիք
14 ապրիլի, 1905 Ալեքսանդրապոլ

Նախագծեր

ՙՙԳետը համայնքում՚՚ նախագիծ Երկու անմոռանալի օր Վարդենիկում

Այնքան տպավորված եմ մեր ճամփորդությունից, որ չգիտեմ ինչից սկսեմ պատմել: Վարդենիկը մեզ շատ ջերմ ընդունեց , ես չէի պատկերացնում որ այդքան հյուրասեր և անմիջական մարդիկ են ապրում այդ գյուղում: Վարդենիկում շատ գեղեցիկ աշուն էր: Հասանք, տեղավորվեցինք  ընկեր Գոհարն ու ընկեր Լիլիթը մեզ ասեցին ինչով պիտի զբաղվենք: Մեր նախագծի նպատակն էր ծանոթանալ Վադենիկով հոսող Վարդենիս գետին, որը թափվում է Սևանա լիճ: Մենք գնացինք այնտեղի դպրոցները, առաջինը եղանք թիվ 2 դպրոցում մեզ շատ ջերմ ընդունեցին,  երաժշտական դպրոցում հաճելի դաշնամուրային երաժշտություն լսեցինք ծանոթացանք սովորողների հետ, նրանք մեզ պատմեցին իրենց առօրյայի մասին, պարի դպրոցում միասին պարեցինք: Մենք այնտեղ ծանոթացանք մեծ տղաների հետ ընկերացանք , նրանք մեզ ամեն ինչում օգնում էին,  երեկոյան մեզ անակնկալ արեցին երաժիշտներ բերեցին և մենք  միասին մի լավ ուրախացանք: Վարդենիկում մենք ներկա եղանք լավաշի թխման արարողության, կարտոֆիլ ցանելուն, փռի մեջ կարտոֆիլ սարքեցինք ու կերանք:Մենք մասնակցեցինք ինչպես վարդենիկցիներն են ասում կարտոլի փառատոնին,  հետո մենք  եղանք  Իշխանանց վանքում՝  այնտեղ երազանք պահեցինք: Քայլեցինք  Վարդենիկ գետի կողքով, սառը ջուր խմեցինք  շատ գեղեցիկ Էին խնձորի ու տանձի ծառերը. մենք համով խնձորներ կերանք: Ես շատ ուրախ եմ որ մասնակցել եմ այս ճամփորդությանը և շնորհակալ եմ ընկեր Գոհարին և Լիլիթին  , ուշադրության և մեզ շատ հետաքրքիր բաներ սովորացնելու համար:

Նախագծեր

«Գետը համայնքում»․ Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Վարդենիկ

qartez

 Ուրբաթ օրը դասընկերներիս և ուսուցիչներիս հետ« Գետը համայնքում» նախագծի շրջանակում ես գնալու եմ եռօրյա ճամփորդության Վարդենիկ գյուղ, ես առաջին անգամ եմ նման նախագծի մասնակցում և վստահ  եմ, որ շատ հետաքրքիր կանցնի : Ես կարդացի այդ գյուղի մասին , իսկ մնացածը այնտեղ տեղում կտեսնեմ:

Վարդենիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է Վարդենիս գետի ափին։

Վարդենիկ: Նախկինում՝ Գյոզալդարա: Հայաստանի ամենամեծ գյուղն է, 3200 տնտեսություն,  10 հազարից ավելի բնակչություն: Գյուղի միջով հոսում է Վարդենիս գետը, որը թափվում է Սևանա լիճ: Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։    Գյուղի կլիման բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։    Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։Գյուղն ունի 1 ավագ, 2 հիմնական դպրոց, 1 երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժհաստատություն, մշակույթի տուն, 2 եկեղեցի: 

Vardenik 01.jpg

Նախագծեր

Կրթական փոխանակում Արցախի Շուշի քաղաքի Տեխնոլոգիական Համալսարանի բնագիտա-տեխնիկական լաբորատորիայի հետ։

Մասնակիցներ — կրթահամալիրի բնագետներ և սովորողներ

Ժամկետ 1.09-3.09

Նպատակը — ուսումնական բնագիտական-տեխնիկական լաբորատորիայի գործունեության ուսումնասիրում՝

  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
  • բուժական նպատակներով տարբեր տեսակի յուղերի ստացման տեխնոլոգիական՝ քիմիական, ֆիզիկական, կենսաբանական ուսումնասիրում
  • նման տեխնոլոգիաներ կրթահամալիրի լաբորատորիաներում հնարավորինս ներդնելու, կիրառելու, իրականացնելու համար
  • գետնանուշի արտադրության ուսումնասիրում

Գործուղում-ճամփորդության լուսաբանումը մասնակիցների բլոգներում, կրթահամալիրի կայքում, ենթակայքե

Ժամանակահատված՝ Սեպտեմբերի 1 — 25-ը

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ճանաչել  շրջապատում գտնվող ֆիզիկական և քիմիական երևույթները
  • Տարբերել տարրաբնույթ ֆիզիկական և քիմիական երևույթները
  • Կատարել փորձեր՝ հաստատելու համար  ֆիզիկա՞ն են,  թե՞  քիմիական
  • Գործնական աշխատանքի միջոցով ձեռք բերել տեսական գիտելիքներ

Արդյունքները՝

  • Նախագծի ընթացք նկարել և լուսաբանել
  • Պատրաստել տեսադասեր
  • լուսաբանել բլոգում և ենթակայքում

Անհրաժեշտ իրեր՝

  • Տարբեր չափսերի փորձանոթներ
  • բռնիչ
  • ջուր, կերակրի աղ, կերակրի սոդա
  • սպիրտ
  • կրակայրիչ
Նախագծեր

Հաղթահարեցինք Արա լեռան բարձրունքը

Սեպտեմբերի 2-ին  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներս  ուսուցիչների հետ հաղթահարեցինք Արա լեռան  բարձրունքը: Արա լեռը գտնվում է Արագածոտնի մարզում, նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը:  Արա լեռան բարձրությունը 2577մ է, մենք մի փոքր դժվարությամբ, բայց շատ հետաքրքրությամբ էինք բարձրանում դեպի վեր:  Արա լեռը հարուստ է իր բնությամբ, շատ գեղեցիկ բույսեր և ծաղիկներ կային  մեր ճանապարհին:  Հասնելով գագաթին ես շատ մեծ հաճույք զգացի և շատ լավ տպավորություններով վերադարձա տուն: