Գրականություն

Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու»

Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու»

Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Ինձ համար բոլոր բառերը հասկանալի են:

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացնել գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները: 

Ստեղծագործությունը աղքատ երեխաների,  ձմեռ պապիկի, ով իրականում այքան էլ բարի չէր և ձեվական էր, և մի բարի երիտասարդի մասին էր: Աղքատ երեխաները  հանդեսի էին մասնակցումմի սրահում, որտեղ Ձմեռ պապիկը փորձում էր բարի և հոգատար երեվալ  և երեխաներին բաժանում էր նվերներ, բայց նա իրականում չէր տալիս իրենց ուզած նվերները: Երիտասարդը նկատելով, որ  Ձմեռ պապիկը արդար չի վարվում ասում է, որ նա սխալ է և երեխաներին ցույտ տվեց ճիշտ ճանապարհը:

Դու՛րս գրել ձեզ դուր եկած հատվածները և գրել, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը:  Այս հատվածի ասելիքը այն է, որ մարդ պիտի իր ունեցածով գոհանա, որովհետև երբ շատի ես ձգտում ու չես ունենում ավելի բարդ է լինում: Կան մարդիկ որ ամենանվազագույնն էլ չունեն:

Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա,  որտե՞ղ է երևակայությունը թելադրում:

Իրականությունը երիտասարդի խոսքերն էին, երևակայությունը Ձմեռ պապի պատրաստած ներկայացումը:

Արտահայտեք ձեր վերաբերմունքը երեխաների և Ձմեռ պապի նկատմամբ։ 

Ձմեռ պապը ճիշտ չէր վարվում երեխաների հետ, նրանք փոքր էին և մեծ հավատով էին եկել այդ հանդեսին ու խաբվեցին:

ստեղծագործական աշխատանք

Ամանորյա իրական նվեր

Միշտ էլ հաճելի է նվերներ ստանալ առիթով կամ առանց առիթ, ես նույնպես սիրում եմ  նվերներ պատրաստել իմ հարազատների համար, եթե անգամ չեմ կարողանում իմ տնտեսած գումարով գնել ,ապա անպայման իմ ձեռքով եմ պատրաստում ու նվիրում: Ես կարծում եմ , որ նվերի արժեքը կարևոր չէ, կարևորը սիրով նվիրված լինի: Ամանորին ես միշտ հետաքրքիր նվերներ եմ ստանում , շատ եմ ուրախանում, բայց ինձ համար ամենակարևոր նվերը նա է , որ ծնողներս կողքիս են, տատիկս ու պապիս առողջ, չարաճճի եղբայրս ուրախացնում է բոլորիս ,Ամանորը միասին ենք նշում ու շատ ուրախ է անցնում: Ամանորի իրական նվերը մեր բոլորի սերն է, որ մենք նվիրում ենք միմյանց:

Գրականություն

Փիրըլ Ս. Բաքի «Սուրբ ծնունդի օրվա առավոտը»:

«Սուրբ ծնունդի օրվա առավոտը»:

Հարցաշար 

Բնութագրի՛ր Ռոբի ընտանիքի անդամներին՝ հորը, մորը, տղային՝ մեջբերումներ անելով տեքստից:-Ռոբի ընատանիքը համերաշխ էր ապրում չնայած  նրանք հարուստ չէին բայց միշտ անգամ փոքր նվերներով ուրախացնում էին միմյանց: Նրա   հայրը և մայրը  շատ բարի էին  իրենց երեխաներին անչափ սիրում էին: 

Արտահայտի՛ր վերաբերմունքդ մոր և հոր զրույցի վերբերյալ՝ Ռոբի աշխատելու մասին:

Ռոբի հայրը չէր ցանկանում  վաղ արթնացնել  որդուն, որ միասին աշխատեին, նրա մայրը հասկանում էր որ որդին դեռ փոքր է աշխատելու համար, բայց ուզում էր որդին օգնի հորը: Ռոբը հասկանում էր այդքանը և սիրով օգնում  իր հորը:

Կարո՞ղ ես բացատրել՝ ինչու՞ Ռոբն այդպես փորձեց նվեր մատուցել:

Ռոբը  սիրում ու գնահատում էր իր հայրիկին  և զգում էր , թե հայրն ինչպես է սիրում իրեն  դրա համար իր այդ նվերով փորձեց շնորհակալ լինել: