ստեղծագործական աշխատանք

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ:

Պատահական ոչինչ չի լինում,  ես 11 տարի առաջ ծնվեցի հենց իմ ընտանիքում : Հայրս ու մայրս իմ անունը դրեցին Ալբերտ՝ իմ Ալբերտ պապի անունով կոչեցին , ով հայտնի բժիշկ է եղել, բայց ցավոք անգամ հայրս նրան չի տեսել, շատ վաղ է մահացել: Տատիկս միշտ ասում էր… կուզեմ պապիկիդ նման բժիշկ դառնաս, նրան արժանի թոռ լինես, բայց ես կարծում եմ . որ մասնագիտությունը կապ չունի պետք է լավ սովորել,  լավ մարդ լինել և լավ գործեր անել, որ արժանի զավակ լինես: Իմ ծնողները շատ հոգատար  են , ես երջանիկ եմ որ հենց նրանք են իմ ծնողները , քանի դեռ ես և եղբայրս փոքր ենք նրանք ամեն ինչ կանեն, որ մենք երջանիկ մանկություն ունենանք , երբ մենք մեծանանք մեր արարքներով ու ապրած կյանքով պարտավոր ենք մեր ծնողների համար արժանի զավակ լինել:

բնագիտություն

Սննդային թունավորման տեսակներն ու ախտանիշները Ի՞նչ անել սննդային թունավորման ժամանակ

 

Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։
Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում
«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », – ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։
Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե․
• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։
• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։
•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է
•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել
• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրությունդարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք:

 
Ամռան շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաեւ սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը նաեւ սննդի սխալ պահպանումն է: Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում: Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում: Սննդամթերքում որքան շատ են հավաքված թույները, այնքան հիվանդի մոտ ավելի ուժեղ է սրտխառնոցը, փսխումն ու բարձր ջերմությունը, որոնք համարվում են օրգանիզմի պաշտպանիչ ազդակները: Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետեւանքով: Լինում է նաեւ, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաեւ կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները: Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի եւ պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաեւ միրգն ու բանջարեղենը: Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը եւ օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը: Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաեւ փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին: Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ եւ լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որեւէ սնունդ: Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ: Եվ հիշե՛ք, չտարվեք ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկազդուրի հիվանդին եւ հետագա բարդություններից զերծ կպահի: 

մաթեմատիկա

Խնդիրներ

1. Խանութում պոնչիկի մեկ հատի գինը 200 դրամ է : Գայանեն վճարեց 5000 դրամ և գնեց 7 պոնչիկ: Որքա՞ն պետք է ավելացնել 5000 դրամին, որպեսզի աշխատողը կլոր գումար վերադարձնի:

7*200=1400  5000+400-1400=4000

2. Խոզուկը քնած ժամանակ ուտում է 3 կգ խոտ, իսկ երբ արթնանում է, խաղում է մյուս խոզուկի հետ, որը ուտում է երեկոյան՝ 5,5 կգ խոտ: Քանի կգ խոտ նրանք  կուտեն միասին 6 օրում:  Խոզուկը քնած ժամանակ չի ուտում:

3. Այգում գազար էր աճում: Նապաստակը իր հաշվելով կերավ 12 գազար: Քանի՞ գազար մնաց, եթե մինչև նապաստակի ուտելը կար 41 գազար, իսկ նապաստակը հաշվում է մեկ գազարը ինչպես 3-ը:    Այստեղ 41 գազար եմ դարձրել 21-ի փոխարեն, որ խնդիրը լուծում ունենա: 12*3=36    41-36=5  

4. Տատիկը ձու էր հավքում հավաբնից: Երբ դուրս եկավ, կատուն տեսավ, որ նրա ձեռքում կան շատ ձվեր, Ապա նա սկսեց տատիկի ձեռքից ձվերը գցել և կոտրել: Նա կոտրեց 7 ձու: Քանի՞ ձու մնաց, եթե տատիկը մնացած ձվերով պատրաստեց 6 բաժին ձվածեղ, ընդ որում՝ մեկ ձուն հերիքում է 2 բաժին ձվածեղ պատրաստելու համար: 10 ձու 10-7=3 3*2=6

5. Շունը գիշերը հաչում է 3 ժամ, իսկ քնում՝ 7 ժամ: Այդ ընթացքում շունն ուտում է ընդամենը 2 կտոր հաց: Քանի անգամ է նա ուտում 3 օրում, եթե օրական մեկ կտորը կատուն փախցնում է շնից:  3կտոր

Գրականություն

Տնային լրացուցիչ աշխատանք

  «Հացը» պատմվածք:

Բացատրի՛ր բառարանի օգնությամբ 

քիվ-տանիքի պսակ, սայթաքել-ոտքը սահել, գուրգուրանք-փայփայանք, գողունի-գողացված, նիրհ-քուն, ակ-աղբյուր (ակունք), տիղմ-ճահիճներում, կլանչոց-կաղկանձյուն, կածան- արահետ, խաշամ-աշնանը ծառերից թափված տերևներ:

Բնութագրի՛ր հերոսին

Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էր ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ստանում է պայծառ «գերազանց»-ներ,  սակայն նա ալարկոտ և անպարտաճանաչ տղա էր: 

Նկարագրի՛ր անտառի շնչառությունը։ Անտառը — անտառ էր, ամեն բան հասկացող, զգացող և հիասքանչ:

Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի  է եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ և  հիմնավորի՛ր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր-նա չկատարեց իր հոր խնդրանքը:

զ) վախկոտ էր

է) խելացի էր

Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞: Այս արտահայտությունը օգտակար է:

Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը», դու ինչպե՞ս  կվերնագրեիր։- Հացի խնդիր: 

Վերնագիրը Հաց է, որովհետև պատմվածքում նկարաագված է գյուղացու չարքաշ աշխատանքը, իր ընտանիքը հացով ապահովելու համար: